Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս պահի դրությամբ որևէ մեկին 50+ տոկոս չեմ տեսնում՝ և՛ ՔՊ-ին, և՛ ընդդիմությանը. Գառնիկ Դանիելյան

14/04/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր չկա որևէ քաղաքական ուժ՝ ներառյալ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», որն ի վիճակի լինի միայնակ մեծամասնություն կազմել խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում այսօր համոզմունք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ինքը զբաղեցնում ցուցակի համեմատաբար «հեռու»՝ 14-րդ հորիզոնականը, պատգամավորը հավաստիացրեց՝ իր համար տեղը կամ նույնիսկ խորհրդարանում ներկայացված լինելն էական չեն, իր համար այդ տեղում հայտնվելն անակնկալ չի եղել։

«Մեր թիմում տեղի համար մրցակցություն չկա։ Ինձ համար նշանակություն չունի՝ ես ցուցակի որ տեղում կլինեմ, ցուցակում կլինեմ, թե չեմ լինի։ Իմ պայքարը ո՛չ մանդատի համար է, ո՛չ էլ պատգամավոր դառնալու, ո՛չ էլ առիթ եմ տվել մտածելու, որ ես պատգամավոր դառնալու անհագուրդ ցանկություն ունեմ», – ասաց Գառնիկ Դանիելյանը։

Ընդդիմադիր խորհրդարանականը նաև նշեց՝ իրենց քաղաքական ուժը պատրաստ է համագործակցել բոլորի հետ՝ բացի գործող իշխանություններից։

«Մենք  բաց ենք համագործակցության համար։ Բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է հստակեցնեն իրենց անելիքը. եթե չկա միասնական համագործակցություն, ապա ո՞րն է իրենց օրակարգը։

Անկեղծ ասեմ՝ այս պահի դրությամբ որևէ մեկին 50+ տոկոս չեմ տեսնում՝ և՛ ՔՊ-ին, և՛ ընդդիմությանը։ Բայց կարծում եմ՝ հավաքական ընդդիմությունը հնարավորություն ունի՝ ճիշտ աշխատանքի դեպքում իշխանությունից հեռացնելու Նիկոլ Փաշինյանին ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ կոնսոլիդացիան պետք է տեղի ունենա ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ուժի շուրջ։

Պատասխանելով դիտարկմանը, թե որքանով է ժողովրդավարական ցուցակի անցողիկ տեղերում հայր և որդի Քոչարյանների ներկայությունը, Գառնիկ Դանիելյանը շեշտեց՝ դա միանգամայն համահունչ է համաշխարհային փորձին՝ Կաչինսկի եղբայրները՝ Լեհաստանում, ԱՄՆ-ում ևս նման փորձ եղել է։

«Լևոն Քոչարյանը թիմի անդամ է, գործող պատգամավոր է։ Որևէ խնդիր չեմ տեսնում. դա թիմային որոշում է»,- ասաց նա։ 

Վերջում պատգամավորը չցանկացավ կանխատեսումներ անել իր քաղաքական ուժի ստանալիք քվեների վերաբերյալ՝ նշելով, որ մեծամտությունը մեղք է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միգուցե Էրդողան-Փաշինյան ջերմ հարաբերությունները կարող են քվեների առումով խնդիրներ առաջացնել, դրա համար էլ Փաշինյանը խուսափել է մեկնել Անթալիա. Դանիելյան

Հաջորդ գրառումը

Ինչպես մենք մտանք Ղարաբաղ,  մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ. Էրդողան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի

26/05/2026
Նորություններ

Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստան մի շարք ապրանքատեսակների ներմուծման արգելքի մասին

26/05/2026
Նորություններ

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. Փաշինյան

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարկո Ռուբիոն կնոջ հետ ժամանել է Երևան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Ինչպես մենք մտանք Ղարաբաղ,  մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ. Էրդողան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական