«Այն թեման, որն այսօր բերվել է խորհրդարան, ունի մեկ գլխավոր նպատակ՝ հանրությանը շեղել վերջին շրջանում ՀՀ ԶՈւ-երում տեղի ունեցած ողբերգություններից, Զինված ուժերի և պետական կառավարման համակարգի ձախողման հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստներից:
Այն իշխանությունը, որը նախորդ տարի կառավարության որոշմամբ ՊՆ-ի բալանսում գտնվող 71 ռազմական օբյեկտ է հանել աճուրդի, այսօր փորձում էր քննարկում ծավալել այն հարցի շուրջ, թե ինչքան վտանգավոր քայլ էր իրականացվել սրանից 10-12 տարի առաջ, երբ զորամասերից մեկի զորանոց հանդիսացող տարածքը, որն, ինչքան տեղյակ եմ, այդ ժամանակ որևէ չափանիշի չէր համապատասխանում և 90-ականներին իրավիճակի բերումով էր զինծառայողների կացարանի վերածվել, հանվել է վաճառքի»,-ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույում ասել է «Պատիվ ունեմ» խմբկցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։