Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մաշված ժանգոտ, անսարք մանկական երկաթյա կոնստրուկցիայով սղարանը, որն ամրացված չի եղել, ընկել է 6-ամյա երեխայի գլխին։
6 օր բժիշկները պայքարել են փոքրիկի կյանքի համար, բայց՝ ապարդյուն…
Արցախից բռնի տեղահանված ընտանիքի 6-ամյա տղան մահացել է։
Խաղահրապարակ կոչված վայրն ու, փաստորեն, կյանքի համար վտանգ ներկայացնող կիսաքանդված խաղասարքերը համայնքի պատասխանատուները երկար ժամանակ անուշադրության են մատնել։ Կարուսել կոչված անսարք սարքերը ոչ միայն չեն հանվել, այլև գոնե ժամանակ առ ժամանակ չեն էլ ստուգվել։
Իշխանությունների անփութության, ամենաթողողության, ամեն ինչի վրա թքած ունենալու, անպատժելիության հերթական դրսևորումը։
Սպասենք տեղական ինքնակառավարման մարմինների, մեծ հաշվով՝ իշխանությունների արդարացումներին ու մեղավորներ փնտրելու, մեղավորներ «նշանակելու» հերթական քայլին։
