Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհային հատվածին, ապա մենք մեր զինված ուժերը բերել ենք միջազգայնորեն ճանաչված մեր սահմանի երկայնքով կանգնեցրել ենք, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այո՛, արել ենք դա առանց դելիմիտիզացիայի և ճիշտ ենք արել»,- ասաց նա։
Փաշինյանը միաժամանակ հավելեց, որ «Թրամփի երթուղու» նախագծի մանրամասների շուրջ պայմանավորվածություններ չկան, այլ կան համաձայնեցված սկզբունքներ, այդ թվում՝ փոխադարձության սկզբունքը։
«Այսինքն՝ եթե մի պայման գործում է Հայաստանի համար, ապա նույն պայմանը գործում է Ադրբեջանի համար։ Մենք ինքներս մեզ պետք է հարցնենք. մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքն ու զորքերն անցնեն Նախիջևանով։ Մենք դա ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Մենք անընդհատ խոսում ենք ուրիշների մասին և չենք խոսում մեր մասին։ Երբ մենք որոշենք, որ ուզում ենք Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տեղափոխել, ապա նման բանակցություններ կսկսենք։ Եթե մենք որոշենք, որ չենք ուզում Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ երկաթգծով զենք տեղափոխել, ապա կփոխենք համապատասխան բանաձևը»,- ասաց նա։
Փաշինյանը եզրափակեց՝ հաղորդակցությունների ապաշրջափակման և «Թրամփի երթուղի» ծրագրի հետ կապված ցանկացած հարց պետք է դիտարկվի հինգ սկզբունքների շրջանակներում։