Լուրը հաստատեցի նաև քրդական հավաստի աղբյուրներից։ Այո՛, Հայաստանի ծախու իշխանությունը թշնամական թուրքիային է հանձնել Քրդստանի բանվորական կուսակցության երկու զինյալի։
Ի՞նչ է սա նշանակում.
1- ՀՀ իշխանությունը զավթած խունտան ամբողջությամբ ցանկանում է հաճոյանալ թուրքիայի իշխանությանը՝ Պրահայում, հոկտեմբերին սպասվող էրդողան-փաշինյան հնարավոր հանդիպմանն ընդառաջ,
2- Հայաստանի իշխանությունը փորձում է ապահովել թուրքիայի չեզոք դիրքորոշումը կամ ճնշումն ադրբեջանի նկատմամբ, երբ ՀԱՊԿ մոնիտորինգային պատվիրակությունն այսօր մեկնի ՀՀ-ից և պաշտոնական բաքուն, օգտվելով առիթից, նախաձեռնի լայնածավալ ռազմական գործողություններ,
3- տնտեսական վատթարացող պայմանների և Հունաստանի հետ հարաբերությունների գերլարման ֆոնին էրդողանը «հավաքում» է սեփական իշխանության լեգիտիմության լրացուցիչ հիմքեր՝ բոլոր պետությունների հետ գնալով քաղաքական առևտրի՝ Սկանդինավյան երկրներից մինչև հարավային Կովկաս։
ՀԳ- Քուրդ ժողովուրդը մեզ բարեկամ է։ Ոչ մի իշխանություն չի կարող սեպ խրել մեր ժողովուրդների միջև։ Հայաստանի իշխանության այս չհաշվարկված քայլը արկածախնդրություն է, պարունակում է քաղաքական ու անվտանգային լուրջ ռիսկեր։