Սեպտեմբերի 7-ից ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու ենթադրյալ թունավորման հետ կապված: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:
Ռուսական հրազենի որոշակի տեսակների ներմուծման, ինչպես նաեւ միջուկային եւ հրթիռային արտադրանքի եւ տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները կգործեն ամբողջ տարվա ընթացքում: Դրանք կչեղարկվեն այդ ժամկետից հետո, եթե Ռուսաստանը կատարի մի շարք պայմաններ, այդ թվում` երաշխիքներ տրամադրի, որ նա չի օգտագործի քիմիական զենք միջազգային իրավունքի խախտմամբ եւ փոխհատուցում կվճարի Ալեքսեյ Նավալնուն:
«Այդ պատժամիջոցները ներառում են նաեւ 2021 թվականի մարտի 2-ին, ինչպես նաեւ 2018 եւ 2019 թվականներին ներդրված միջոցառումների շարունակությունը` ի պատասխան Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանւ, այդ պատժամիջոցների հետ կապված հրաժարումները»,- ասվում է հայտարարության մեջ: