ԱՄՆ-ն այլևս չի տապալի ռեժիմները և ուժով չի խթանի ժողովրդավարությունը, որովհետև դա «չի գործում»: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Բլինկենն ասել է, որ հարցն այն չէ, թե Վաշինգտոնը կաջակցի՞ արդյոք ժողովրդավարությանը, այլ այն, թե ինչպես դա կանի:
«Մենք չենք խթանի ժողովրդավարությունը ծախսատար ռազմական գործողությունների կամ ավտորիտար ռեժիմների բռնի տապալման միջոցով: Նախկինում մենք փորձել ենք նման մարտավարություն, և անկախ նրանից, թե ինչ բարի մտադրություններ ենք ունեցել, դա չի գործել», մեջբերում է նրան ՌԻԱ Նովոստին:
Բլինկենը հավելել է, որ Բայդենի վարչակազմը «դա այլ կերպ կանի»՝ սեփական օրինակով բարեփոխումների և ժողովրդավարության դրդելով: