ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հինգշաբթի ձայների մեծամասնությամբ ընդունել է ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորումը մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 16-ը շարունակելու մասին օրինագիծը, որը ներառում է Ուկրաինային լրացուցիչ օգնություն հատկացնելը, նիստի հեռարձակումը վարել է C-SPAN հեռուստաալիքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նախաձեռնությունը պաշտպանել են 60-ից ավելի օրենսդիրներ, դա բավարար է դրա հաստատման համար։ Քվեարկության գործընթացը շարունակվում է։
Օրինագիծը, որը ներառում է կառավարության ծրագրերի ժամանակավոր ֆինանսավորում, պետք է հավանության արժանանա Կոնգրեսի կողմից մինչեւ ընթացիկ աշխատանքային շաբաթվա ավարտը: Հակառակ դեպքում տեղի կունենա շաթդաուն. մի շարք դաշնային գերատեսչություններ երկուշաբթի օրվանից ստիպված կլինեն դադարեցնել իրենց աշխատանքը:
Սենատում քվեարկությունից հետո փաստաթուղթը կներկայացվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։ Եթե փաստաթուղթը հավանության արժանանա Կոնգրեսի երկու պալատների կողմից՝ վարչակազմի ղեկավար Ջո Բայդենի ստորագրմանը։
Օրինագիծն ուղղված է Ուկրաինային 12,4 միլիարդ օգնություն հատկացնելուն, ինչը ներառում է տնտեսական աջակցություն Ուկրաինայի կառավարության աշխատանքին, ռազմական օգնության միջոցներ, Եվրոպայում ամերիկյան զինվորականների առաքելություններ եւ այլն: