Ավետիք Չալաբյանի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդության մերժման որոշման դեմ մեր կողմից բերված վերաքննիչ բողոքը ավտոմատ համակարգով մակագրվել է մի դատավորի, ապա, ըստ երևույթին արդեն ոչ ավտոմատ համակարգով մակագրվել է այլ դատավորի. տեղեկացնում է «Արար» հիմնադրամի ղեկավար Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա պատմել է.
Այսպես, երեկ զանգում ենք Վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ և շատ հստակ պատասխանում են, որ դատավոր Արշակ Վարդանյանին են մակագրել գործի քննությունը։ Այսօր զանգահարում ենք պարոն Վարդանյանի կազմ՝ տեղեկանալու, թե արդյոք նիստ նշանակվել է։ Պատասխանում են, որ մենք այդպիսի գործ չենք ստացել։ Կրկին զանգահարում ենք գրասենյակ և մեզ պատասխանում են, որ գործը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին:
Դե ինչ, սա հերթական ապօրինությունն է, որին դեռ անդրադառնալու ենք:
Հ.Գ. Պարզապես այս պահին արձանագրենք մի բան, որ դատավորների վարկանիշավորման helpcourt համակարգում այս պահին երկրորդ ամենացածր վարկանիշ ունեցող դատավորի կայացրած որոշման դեմ մեր բողոքը քննելու է նույն վարկանիշավորմամբ առաջին վատագույն ռեյտինգ ունեցող դատավորը։