Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Հայ–ռուսական առողջապահական 7-րդ ֆորումի առիթով Հայաստան ժամանած բ․գ․դ․, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին, ՌԴ Ակադեմիկոս Ե. Ի. Չազովի անվան Սրտաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, բ․գ․դ․, պրոֆեսոր Սերգեյ Բայցովին, բ․գ․դ․, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Ժաննա Կոբալովային՝ ուղեկցությամբ ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանի։
Այդ մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։