Փաստորեն, Ահմադ Մասուդը դեռ կարողանում է դիմակայել թալիբներին, որոշ տեղեկությունների համաձայն նրանց պատճառելով 2000 զոհ։ Մոլլա Ղայեմ Զաքամի գլխավորած թալիբական ուժերը, հավանաբար Պակիստանի հատուկ ծառայությունների օգնությամբ, բավական լուրջ հարձակում են սկսել Փանջշերի դեմ և այս գիշերը, կարծես թե, վճռական գիշեր է Աֆղանստանի համար։
Հ.գ. նկարը մշակութային Իրանի ցուցիչներից է, երբ Ահմադ Մասուդը հոր հիշատակին է նվիրում թավրիզցի բանաստեղծ Շահրիարի բանաստեղծությունը։
🇦🇲🇮🇷 @Arm_Iranologists