Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՀԱԶԱՆԳ. վտանգված է լրագրողի կյանքը

15/09/2023
- Իրավունք, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում դատապարտեց Newday.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանի դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների ու աջակիցների, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարվող հարձակումները, վիրավորանքներն ու հայհոյանքները:

Ցավոք, կառավարող ուժը ոչ միայն իրավիճակը չշտկեց, այլև ավելի խորացրեց լարվածությունը: Հետևաբար, կարող ենք վստահաբար արձանագրել, որ կատարվածն ուղղորդվում, խրախուսվում է իշխող ուժի վերնախավի, մասնավորապես և անձամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Քիչ առաջ իշխանական ուժի Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի նախընտրական ամփոփիչ քայլերթն ուղիղ եթերում լուսաբանող լրագրողի նկատմամբ ամենավայրի արշավն էր տարվում: Չբավարարվելով ամենաայլանդակ հայհոյանքներով, անեծքներով, սադրանքներով ու վիրավորական արտահայտություններով՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներն այսօր արդեն բռնություն էին կիրառում՝ շիշ նետելով ու դրոշի կոթով հարվածելով լրագրողին ու նրա հետ աշխատող օպերատորին՝ փորձելով ահաբեկել իրենց աշխատանքը կատարող ԶԼՄ ներկայացուցիչներին:

Կրկնում ենք՝ ամեն բան տեղի է ունեցել ուղիղ եթերում. տեսանյութերն առկա են:

Հայաստանի ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ կոչ է անում իրավապահ մարմիններին պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցողին, վերջ տալ այս ամենաթողությանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմին՝ զսպել իրենց համակիրների ու աջակիցների բնազդները:

Իրավապահ մարմինների անգործության հետևանքով խոչընդոտվում է ԶԼՄ աշխատակիցների աշխատանքը, վտանգվում է լրագրողի, օպերատորի կյանքը:

Դիմում ենք նաև միջազգային մեր գործընկերներին, դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններին՝ գնահատական տալ կատարվածին, քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար ԶԼՄ ներկայացուցիչների անխոչընդոտ աշխատանքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻԵԴ-ը մերժել է Հելեն Դադայանի մարմինը վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը

Հաջորդ գրառումը

Եվրախորհրդարանն ընդունեց Թուրքիայի վերաբերյան 2022թ. զեկույցը. այն անհնար է համարում ԵՄ-Թուրքիա անդամակցության բանակցությունների հետագա ծավալումը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայ դահուկորդը տուգանվել է իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար

03/01/2026
Միջազգային

Վենեսուելայի նախագահ Մադուրոն և նրա կինը բռնվել և դուրս են բերվել Վենեսուելայից. Դոնալդ Թրամփ

03/01/2026
Միջազգային

Մահվան մասին լուրերի ֆոնին պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը հանդես է եկել ուղերձով

03/01/2026
Միջազգային

Թուրքիան աջակցում է Վենեսուելային․ այս ավազակnւթյունը չպետք է անպատիժ մնա․ Էրդողանի խորհրդական

03/01/2026
Հաջորդ գրառումը

Եվրախորհրդարանն ընդունեց Թուրքիայի վերաբերյան 2022թ. զեկույցը. այն անհնար է համարում ԵՄ-Թուրքիա անդամակցության բանակցությունների հետագա ծավալումը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական