Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ակնհայտ է, որ իշխանությունը որոշել է տապալել ոչ միայն ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, այլև…»․ Կառլեն Խաչատրյան

12/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՊՀ-ի մասին

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի ապրիլի 1-ին նշանակված նիստը չկայացավ, քանի որ Կառավարության և ԿԳՄՍՆ-ի կողմից նշանակցած անդամներից ոչ մեկը չէր ներկայացել նիստին` ենթադրաբար «բոյկոտելով» նիստը և ակնհայտորեն փորձելով տապալել Հոգաբարձուների խորհրդի աշխատանքը:

Երեկ պարզ դարձավ, որ իշխանության 16 ներկայացուցիչներից 11-ը խորհրդից դուրս գալու դիմումներ են գրել: Ակնհայտ է, որ դա կատարվել է ուղղորդված, քանի որ չէր կարող հետաքրքիր զուգադիպությամբ բոլոր 11 անդամների մոտ նույն օրը` ապրիլի 8-ին, Հոգաբարձուների խորհրդից դուրս գալու մտադրություն առաջանալ: Եթե հաշվի առնենք նաև այն, որ 11 դիմումները Հոգաբարձուների խորհրդի պաշտոնական էլ. փոստին ուղարկվել է մեկ փաթեթով ԿԳՄՍ նախարարի խորհրդականի կողմից` ուղղորդված լինելու հանգամանքը հավելյալ ապացուցելու կարիք թերևս չկա:

Հետաքրքրական է, որ դուրս գալու դիմում գրած անդամներից որևէ մեկը ոչ մի պատճառաբանություն չի նշել իր դիմումում, ինչը անպատասխանատու վերաբերմունքի մասին է վկայում. տվյալ մարդիկ չեն գիտակցում իրենց դերակատարումը որպես Հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ակնհայտ է, որ իշխանությունը որոշել է տապալել ոչ միայն ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, այլև խոչընդոտել ԵՊՀ ռեկտորի ընտրությունների կայացմանը` խորացնելով կառավարման ճգնաժամը ԵՊՀ-ում:

Ցավալի է, որ այս ամենում հստակ դերակատարում ունեն մարդիկ, ովքեր սովորել, աշխատել կամ աշխատում են ԵՊՀ-ում: Բայց դե Աստված իրենց հետ:

Հասկանալի է, որ իշխանությունները փաստացի «թքած ունեն» ԵՊՀ-ի ու առկա խնդիրների վրա, բա մենք` Համալսարանականներս՞
Կողքից պասիվ նայելու ենք էս ամենին՞

Ես չեմ կարող համակերպվել տիրող իրավիճակի հետ, գրեթե վստահ եմ` ապրիլի 14-ին նշանակված նիստը կրկին չի կայանալու:
Հույս ունեմ, որ Հոգաբարձուների խորհրդի համալսարանական անդամներից ոչ մեկ իշխանությունների ջրաղացին ջուր չի լցնի և կշարունակի կատարել իր պարտականությունները որպես Հոգաբարձուների խորհրդի անդամ:

Առաջարկում եմ համախմբվել դասախոսներով, ուսանողներով և ԵՊՀ ճակատագրով մտահոգ մարդկանցով և տարբեր եղանակներով ճնշում գործադրել ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ քանդմանը լծված մարդկանց վրա:

ԵՊՀ-ն բազմաթիվ արհավիրքներ է տեսել, սա էլ կանցնի, բայց այս գործընթացը նախագծած մարդիկ այլևս ԵՊՀ-ում տեղ չեն ունենալու:
Ես հավատում եմ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ պայծառ ապագային և անելու եմ ամենը` մութ ամպերն օր առաջ ցրելու համար»:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում. Արմեն Մուրադյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը. ՄԻՊ

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025
Նորություններ

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025
Նորություններ

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025
Նորություններ

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ՀԷՑ-ին

18/06/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը. ՄԻՊ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025

ՍԱՏՄ-ն հենց այս օրերին ստուգումներ անց կացնում «Պիցցա Տաշիրի» մասնաճյուղերում: Չգիտես ինչու՝ այդ ստուգումները համընկնում են Սամվել Կարապետյանի դեմ ՀՀ...

ԿարդալDetails

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ՀԷՑ-ին

18/06/2025

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական