Ի՞նչ արտադրության բեռներ են գալու Արցախ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով։
ArtsakhLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Արցախ կբերվեն շվեցարական, ռուսական, իսպանական և հնդկական արտադրության ապրանքներ։ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով մուտք կգործի հայկական արտադրության ալյուր, որի կարիքը օր օրի ավելի է զգացվում։
Բեռնափոխադրումները կկատարվեն բացառապես Կարմիր խաչի միջազգային գրասենյակի մեքենաներով։
Կարմիր մահիկի մեքենաների մուտք Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղի չի ունենա։