Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վիրավորված է Եվրամիությունից:
«Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք»,- ասել է նա ВГТРК-ին և RIA Novosti-ին տված հարցազրույցում։
«Մեզ հետ սահմանին, այսպես կոչված, եվրոպացի դիտորդների քողի տակ, հայկական կողմից, ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք»,- Ալիևի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Ալիևի խոսքով, դիտորդներ ուղարկելու հարցը Բաքվի հետ համաձայնեցվել է 2022 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ալիևի քառակողմ հանդիպման ժամանակ։ «Այն ժամանակ մենք դեռ չէինք բացառել Ֆրանսիային կարգավորման գործընթացից։ Եվ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու ամսով տեղակայվի Եվրամիության ներկայացուցիչների սահմանափակ կոնտնինգենտ: Դրանից հետո առաքելությունը երկարաձգվեց առանց մեր համաձայնության։ Իսկ փաստարկը հետևյալն էր. «Ինչո՞ւ համաձայնվել ձեզ հետ, սա առաքելություն է Հայաստանի տարածքում»: Մեր փաստարկը հետևյալն էր. «Ինչո՞ւ համաձայնեցրիք մեզ հետ, երբ մենք պայմանավորվում էինք: Այդպես չի կարելի»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ այնուհետև ԵՄ դիտորդների թիվը հասցվել է ավելի քան 200 մարդու։ «Ավելին, այս առաքելությունը սահուն վերածվեց ՆԱՏՕ-ի առաքելության, քանի որ ներգրավվեցին Կանադայի ներկայացուցիչները»,- ասել է Ալիևը։
Անհասկանալի է մնում, թե Ալիևն ինչ դժգոհություններ ունի ՆԱՏՕ-ից, հաշվի առնելով, որ նույն հարցազրույցում Ալիևը պարծենում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ համագործակցությամբ։