Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ունի, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։
«Հուսով եմ, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։ Ամեն դեպքում, մենք հույս ունենք։
Կարծում եմ, որ Ռուսաստանը, որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան երկիր, առանձնահատուկ դեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջկառավարական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու առումով»», – փետրվարի 27-ին ասել է Ալիևը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը. հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։