Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը և լքեց դահլիճը

23/01/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ պատգամավորի՝ արտահերթ նիստի մեկնարկից առաջ՝ խորհրդի նիստի ժամանակ, առաջարկ է արվել հետաձգելու նախագծի քննարկումը:

«Առաջարկություն ներկայացրինք հետաձգելու [ԱԺ արտահերթ նիստը-խմբ.], որպեսզի թե՛ միջազգային ներկայացուցիչների ներգրավման, թե՛ դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպությունների ներգրավման, նաև հանրային քննարկման միջոցով ունենանք օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ և դրա հիման վրա՝ նորմալ եզրակացություն, սակայն մերժում ստացանք, ոչ միայն մերժում…

Անընդունելի ենք համարում նման վարքագիծը, սա հերթական փորձն է՝ ընտրական գործընթացներն ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելուն և ընտրակեղծիքներն օրինականացնելուն միտված: Այս ամենն ընդունելի չէ, մերժելի է»,- ասաց պատգամավորը՝ հայտարարելով, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քննարկմանը, և լքեցին դահլիճը:

Այս համատեքստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության բացակայություններին:

«Չմասնակցելու հետ կապված՝ պիտի բացակաները ներկայացնեմ: Ասեմ, որ ԱԺ գումարումից այս կողմ՝ 4,5 տարվա ընթացքում, ունեցել ենք 244 նիստ, և, այսօր, օրինակ, պարոն Իշխան Սաղաթելյանի 100-րդ հոբելյանական բացակայությունն է: Շնորհավորում ենք»,- ասաց ԱԺ խոսնակը, և դահլիճում ծափեր հնչեցին:

Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, քննարկվում է «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Աղբյուր՝ infoport.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Խաղի որևէ կանոն չի փոխվում նախագծով, ընդամենը հստակեցվում է գործող կանոնը. Ջուլհակյանը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխության մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Միջազգային

Առաջաիկա օրերին հնարավոր է՝ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպեն

02/02/2026
Հաջորդ գրառումը

Խաղի որևէ կանոն չի փոխվում նախագծով, ընդամենը հստակեցվում է գործող կանոնը. Ջուլհակյանը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխության մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական