Արցախի ճակատագրով մտահոգ գործիչները հանդիպում են կազմակերպել։ Նախաձեռնության անդամները՝ Ավետիք Չալաբյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Արամ Օրբելյանը, Հրանտ Թոխատյանը, Մենուա Սողոմանյանը, Հրանտ Միքայելյանը սթափության կոչ են անում. Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել, արցախահայությունը կբնաջնջվի, հերթական ցեղասպանությունն է կատարվելու։