Ադրբեջանը Սյունիքի Տեղ համայնքում սահմանազատում է արել
Ըստ Տեղ բնակավայրի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանի՝ ադրբեջանցիները, որոնք օկուպացրել են Տեղ գյուղի հարակից ՀՀ տարածքները, միակողմանի փշալար են քաշել, սահմանազատում են արել՝ իրենց վերահսկողության տակ թողնելով Նիկոլի օրոք օկուպացված ՀՀ տարածքները…
Ըստ Զեյնալյանի՝ հայերն էլ իրենց կանգնած տեղում են փշալարեր քաշել…
Ստացվում է, որ Բաքուն միակողմանի, առանց որևէ քարտեզի և ընդհանրապես առանց պայմանավորվածության, սահմանազատում է արել՝ իր վերահսկողության տակ թողնելով ՀՀ օկուպացված հողերը…
Իսկ Նիկոլը երեկ Սյունիքի մի քանի գյուղերի բնակիչներին լոլոներ էր կարդում ու, ինչպես միշտ, խաբում էր, թե եթե սահմանազատում լինի, ապա Բաքուն պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի տարածքներից, մենք էլ՝ իրենց տարածքներից…
Ինչպես և սպասվում էր, Բաքուն միկաողմանի ի՛նչ ցանկանում, անում է և թքած ունի Նիկոլի վրա… Ալիևը բազմիցս է ասել, որ ԵՐԲԵՔ ադրբեջանական զորքերը դուրս չի բերելու ՀՀ որևէ տարածքից…
Դե շարունակեք Նիկոլ հանդուրժել և հավատալ այդ կեղծարարին ու սուտասանին…
Քաղաքագետ Գագիկ Համբարյան
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։