Չորեքշաբթի, Ապրիլի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

29/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2026 թվականի ապրիլի 26-ին «Xocavənd Rayon İcra Hakimiyyəti» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութն արձանագրում է Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչի կոտրման փաստը (https://www.facebook.com/reel/2545407835874082), գրում է monumentwatch.org-ը:

Սույն տեղեկատվությունը հաստատվել է նաև Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զգբաղվող Հովիկ Ավանեսովի կողմից։ Հարկ է նշել, որ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 30-ին ներկայացվել էր եկեղեցու պարբերական վնասումների, մասնավորապես՝ պատուհանների կոտրման և կառույցի վրա առկա կրակահերթերի հետքերի մասին https://monumentwatch.org/…/%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf…/։

Եկեղեցին գտնվում է Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Լեոնարդ Պետրոսյան փողոցների հյուսիս-արևմտյան հատվածում։ Կառույցն ունի խաչաձև հորինվածք. չորս սյուների վրա բարձրանում է քառանկյուն հիմքով և բրգաձև տանիքով գմբեթը, որի գագաթին տեղադրված էր խաչը։

Մեր արձագանքը

Հաագայի 1954 թվականի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը, «անկախ իր ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է» Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict with Regulations for the Execution of the Convention. The Hague,614 May 1954, Chapter I. General provisions regarding protection, Article 1 – Definition of cultural property։

Բացի դա, հուշարձանի բացահայտ աղավաղումը խախտում է նաև Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։

Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչի հեռացումը և վերջինիս դիտավորյալ վնասումը կառույցի ամբողջականության խաթարման կոպիտ դրսևորում է։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման սահմանման՝ ամբողջականությունը ժառանգության այն կարողությունն է, որի միջոցով ապահովվում և ժամանակի ընթացքում պահպանվում է դրա նշանակությունն ու կարևորությունը https://whc.unesco.org/archive/opguide11-en.pdf։

Համաձայն «Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի իրականացման գործառնական ուղեցույցի» 88-րդ պարագրաֆի՝ ամբողջականությունը (Integrity) ժառանգության բնական և/կամ մշակութային արժեքների ու դրանց հատկանիշների անխաթարության չափանիշն է։ Սա ենթադրում է, որ հուշարձանը պետք է ներառի բոլոր այն տարրերը, որոնք անհրաժեշտ են դրա բացառիկ համամարդկային արժեքն արտահայտելու և պահպանելու համար https://whc.unesco.org/archive/opguide11-en.pdf։

Նույն ուղեցույցի 89-րդ պարագրաֆը հստակեցնում է, որ մշակութային ժառանգության դեպքում օբյեկտի ֆիզիկական հատկանիշները պետք է լինեն լավ պահպանված և անփոփոխ։ Տվյալ պարագայում խաչը հանդիսանում է սրբազան կառույցի խորհրդանշական և ճարտարապետական ամբողջականությունը լրացնող առանցքային բաղադրիչը, որի հեռացումը կամ բացակայությունը խեղաթյուրում է հուշարձանի մշակութային և կրոնական նշանակությունը։

Բացի այդ, ուղեցույցի 82-րդ պարագրաֆը սահմանում է, որ ժառանգության պահպանվածությունը համարվում է լիարժեք միայն այն դեպքում, երբ այն համապատասխանում է իսկության և ամբողջականության պահանջներին։ Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու նկատմամբ իրականացված գործողությունները, որոնք հանգեցնում են դրա պատմականորեն ձևավորված տեսքի փոփոխությանը, ուղղակիորեն հակասում են միջազգային պահպանության սկզբունքներին՝ հանգեցնելով պատմական միջավայրի և հոգևոր արժեքների ոչնչացման։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե ՀՀ իշխանությունը Ստեփանակերտում եկեղեցի քանդելու համար Բաքվից պատասխան պահանջի, խաղաղություն չի լինի

Հաջորդ գրառումը

Հերոսի ցավից հաճույք եք ստանում․ Միհրան Մախսուդյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայր Զաքարիան ու Հայր Մովսեսն ԱՄՆ-ում են. քննարկել են Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները

29/04/2026
Նորություններ

Շահին Մուստաֆաևը Երևանում է. ՀՀ ԱԳՆ

29/04/2026
Նորություններ

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան

29/04/2026
Նորություններ

Արարատ լեռան հետ «պատկերամարտական» բնույթի անիմաստ և անպտուղ կռիվ տվողները. Վարդան Ոսկանյան

29/04/2026
Հաջորդ գրառումը

Հերոսի ցավից հաճույք եք ստանում․ Միհրան Մախսուդյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսե՞լ եք ինչ «հանձնագիր» են ձեզ այսուհետ տալու Ալիևի ծառաները. Ռուբեն Մելիքյան

28/04/2026

Միայն այդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության ու պարտադիր ձայն տալ որևէ անցողիկ ընդդիմադիր ուժի։ Սիրելի՛...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Եթե ՀՀ իշխանությունը Ստեփանակերտում եկեղեցի քանդելու համար Բաքվից պատասխան պահանջի, խաղաղություն չի լինի

28/04/2026

Հայաստանի իշխանություններին են մեղադրում, որ Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է հայկական եկեղեցի. Հ1-ի տաղավարում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում բողոքեց Աշխատանքի...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը դիտարկում է Վրաստանին փոխանցել Ջիլիզա գյուղը

28/04/2026

Ըստ վրացական մի շարք ԶԼՄ-ների՝ Հայաստանը դիտարկում է սահմանազատման գործընթացի շրջանակում Վրաստանին սահմանամերձ մեկ գյուղ փոխանցելու հնարավորությունը։ Այս տեղեկությունները սկսեցին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական