Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում

26/04/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը նպատակաուղղված ձևով սահմանների ճշգրտման թեման տանում է խաղաղություն կամ պատերազմ դիլեմայով, մի քանի դիտարկումներ այս թեմայով: Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

«Առաջին, հարցն այն չէ, որ սահմանների ճշգրտման խնդիր չկա, դա մի օր տեղի էր ունենալու, մանավանդ, որ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ տարածքի էական հատվածներ, սակայն դա պետք է տեղի ունենա միջազգային պրակտիկայի, նախադեպերի, միջազգային իրավունքի և ուժի կիրառման շանտաժի բացակայության պայմաններում:

Բայց հարցն այն է, թե ի՞նչ են այս գործընթացից ուզում ստանալ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները:

Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել բոլոր այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում:

Երկրորդ, Ադրբեջանի առաջնային նպատակը 5,6 կամ նույնիսկ 50 մարտական դիրքի վրա վերահսկողությունը չէ, ոչ էլ նույնիսկ 2000 ՀԱ կամ ավելին հողային բարելավում ստանալը, նրա համար թիվ մեկ խնդիրը ՀՀ այնպիսի հատվածներում մխրճվելն է, որից հետո Հայաստանի պաշտպանողականությունն ու դիմադրողականությունը բոլոր առումներով կփլվի:

Այս տեսանկյունից Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի:

Սա է նաև պատճառը, որ ադրբեջանցիները սահմանային ճշգրտումների դեպքում, նույնիսկ ամենաանընդունելի քարտեզների պարագայում, Տավուշում տարածքային փոխանակության չեն գնում, ինչն, ի դեպ, լրիվ տեղավորվում է դեմարկացիայի կանոններում:

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի:

Իսկ ի՞նչ է այս պայմաններում ուզում ՀՀ իշխանությունը: Միանգամից ասեմ, որ գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հաջորդ գրառումը

Կիրանցում տեղեկատվական կենտրոն է գործելու

Համանման Հոդվածներ

Մշակութային

Աշխարհը՝ պատկերված կենսաբանի ինքնատիպ ձեռագրով

20/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

20/05/2026
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արևմտյան Ադրբեջանի թեմայով հերթական համաժողովում փակցվել է քարտեզ. Հայաստանից մնում է Սևանի արևմտյան ափը, Երևանն ու Էջմիածինը

20/05/2026
Հաջորդ գրառումը

Կիրանցում տեղեկատվական կենտրոն է գործելու

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026

Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։...

ԿարդալDetails
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը այս տեսանյութը հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
Նորություններ

Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները. Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին. Նարեկ Պողոսյան

20/05/2026

Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին: Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները: Նարեկ Պողոսյան, հանրային գործիչ

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական