Թեև Ադրբեջանն խոսում է խաղաղության մասին, սակայն ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ է ձևավորում, իսկ Հայաստանը դրա փոխարեն ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժանումներ է հիմնում, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա անտեղի որակեց իշխանությունների՝ նոր տեսակի զենքի գնումներով պարծենալը։
«Անձամբ ես կարծում եմ, որ վերջին հինգ տարիները ժամանակի վատնում էին։ Կարելի էր ավելին անել։ Օրինակ՝ մշակել ազգային անվտանգության նոր ռազմավարություն և բանակում իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, որոնք կհամապատասխանեին նոր խնդիրներին»,- նշեց Օհանյանը։
Ըստ նախկին նախարարի՝ լավ կլիներ, որ ձեռք բերված սպառազինությունը շարք կանգնվեր և յուրացվեր, ոչ թե հասարակ քաղաքացիներին այդ սպառազինությունը ցուցադրվեր ։
Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ պետք է ապահովվել մարտական համաձայնեցվածությունը և ինտեգրել այդ զենքերը գործող համակարգին։




