Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի՝ հայկական կողմին մեղավոր կարգելու գործողություններն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն ռազմական գործողությունների. Հայկ Նահապետյան

18/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե ադրբեջանական կողմը ևս մեկ շաբաթ շարունակի հրադադարի խախտման վերաբերյալ կեղծ լուրեր տարածել, կնշանակի՝ սա որևիցե լավ բանի մասին չի խոսում։ Եթե Բաքուն փորձի ռազմական գործողություններ սկսել, դա ոչ շահեկան կլինի ոչ միայն Հայաստանի, այլև առնվազն երեք երկրի՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համար։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով վերջին երկու օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած թվով ութ հաղորդագրություններին և ՀՀ պաշտպանության նախարարության ու վարչապետի աշխատակազմի պաշտոնական հերքումներին։

«Պատերազմական գործողությունների վտանգ, իհարկե, կա։ Ակնհայտ է, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ապատեղեկատվությաբ Ադրբեջանը սրում է իրավիճակը։ Ակնհայտ է նաև, որ Ալիևին պետք չէ որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի որ նա մտածում է՝ այն, ինչ կարելի է առանց փաստաթղթի էլ ստանալ, ինչո՞ւ ստորագրել և ընկնել լրացուցիչ պարտավորությունների տակ՝ առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն այս կամ այն կերպ պատրաստ է զիջումների։ Սապետք է ընդունել որպես իրաիճակի գնահատման ելման կետ»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախաձեռնությամբ ռազմական գործողություններ սկսելու հավանականությանը՝ Հայկ Նահապետյանը հիշեցրեց՝ դեռ Ապրիլյան քառօրյա պատերազմի, 20121-2022 թթ. ռազմական գործողությունների մեկնարկից առաջ ադրբեջանական կողմը պարբերաբար հրադադարի իբր խախտման վերաբերյալ հաղորդագրություններ էր տարածում։

«Դրանով Բաքուն հող էր նախապատրաստում, որպեսզի եթե ռազմական գործողություններ սկսի, միջազգային հանրության առաջ պաշտպանվողի, ոչ թե նախահարձակի կեցվածք ունենա»,- ասաց ռազմական փորձագետը։

Ըստ մեր զրուցակցի՝ ստեղծված իրավիճակում շատ ավելի խորագետ է Թուրքիայի նախագահը, ով հասկանում է, որ աշխարհում իսկապես իրավիճակ է փոխվել։ Նա իր ուշադրությունն ամբողջովին ուղղելէ  դեպի Սիրիա՝ բավական պասիվ կեցվածք գրավելով Հարավային Կովկասի և Միջին Ասիայի առնչությամբ։

«Այն գործընթացը, որը Թուրքիան առաջ է տանում՝ Մեծ Թուրանի նախագիծ ստեղծելու համար, բավական ժամանակատար է։ Սկզբունքորեն տարածաշրջանը «պայթեցնելով»՝ Ադրբեջանը փորձ է անելու Թուրքիային անուղղակիորեն ներգրավել մի պրոցեսի մեջ, որը Թուրքիայի ղեկավարությունն ամենևին ձեռնտու չէ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Իրանին, հասկանալի է, որ այն, ինչ վերջին երեք օրերին կատարվում է հուսիթների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից՝ ռմբահարումներ, հռթիռակոծություններ և այլն, ակնհայտ է, որ սրա թիրախն առաջին հերթին Իրանն է։ Ինչու. որովհետև դրա մասին ԱՄՆ նախագահը բաց ասում է, որ հուսիթների գործողություններն ուղղակի կազմակերպվում և իրականացվում են Իրանի կողմից։

Իրանին ևս որևէ ձևով ձեռնտու չէ, որ այստեղ պատերազմ լինի։ Ռուսաստանին՝ առավել ևս, որովհետև ՌԴ-ն և ԱՄՆ-ն փորձե ն անում Ուկրաինայում ստատուս քվոյի գալ, այդ ուղղությամբ լրջագույն բանակցություններ են ընթանում։ Բայց որ Ալիևը փորձում է որոշակի ինքնուրույնություն հանդես բերել և տարածաշրջանում որպես ինքնուրույն միավոր խաղալ, ակնհայտ է»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Ռազմական փորձագետի համոզմամբ՝ դրա լավագույն ցուցիչն այն էր, որ ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով ներկայացուցիչն օրերս Մոսկվայում հանդիպեց  ՌԴ նախագահի հետ, ինչից անմիջապես հետո մեկնեց Բաքու։

«Դրա հաջորդ օրն իսկ Ալիևի հետ խոսակցություն ունեցան ՌԴ-ի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահները։ Հաջորդ օրը  Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պատվիրակությամբ ժամանեց Բաքու, հանդիպում ունեցավ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ։ Այստեղից ևս հասկանալի է, որ Բաքվի ղեկավարին ինչ-որ ձևով մեսիջներ են ուղարկվում, որ նա տարածաշրջանում սպասարկի Մեծ Բրիտանիայի շահերը։

Ակնհայտ է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման թիվ մեկ հակառակորդը Լոնդոնն է, որը կարողանում է այս կամ այն չափով կոնսոլիդացնել եվրոպական երկրներին՝ շարունակելու ուկրաինական կոնֆլիկտը։ Իսկ ի՞նչ խնդիր է այս պահին լուծում Մեծ Բրիտանիան։ Նրան պետք է, որ այդ կռիվը շարունակվի։ Հասկանալի է, որ ՌԴ-ի ռազմական առավելություններն ակնհայտ են, բայց եթե տարածաշրջանային երկրները ևս ներգրավվեն ռազմական բախման մեջ, ռուսների առաջխաղացումը որոշ առումով  կթուլանա։ Իսկ Մեծ Բրիտանիան շատ պարզ խնդիր է լուծում՝ Ուկրաինայում պատերազմի շարունակությունը։ Նախընտրական շրջանում ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփն ասաց, որ պատերազմը պետք է կանգնեցվի, իսկ ահա նրա երդմնակալությունից երեք օր առաջ Մեծ Բրիտանիայի կառավարությունն Ուկրաինայի հետ կնքեց 100 տարվա ռազմանական-ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։

Ակնհայտ է, որ Բրիտանիան ցանկանում է՝ այնտեղ կռիվը շարունակվի առնվազն մեկ տարի, որովհետև եթե Ուկրաինայում պատերազմը չկանգնի, ապա մեկ տարի և տասն ամիս հետո տեղի են ունենալու Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ։ Հավանաբար Լոնդոնում հաշվարկել են՝ եթե պատերազմն Ուկրաինայում շարունակվեց, Թրանփն այդ ընտրություններում, ամենայն հավանականությամբ, չի հաղթի։ Իսկ դա նախադրյալ կլինի ևս երկու տարի հետո ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածուի պարտության համար։
Հետևաբար մեր տարածաշրջանում լարումները և ռազմական գործողությունների հավանականությունն ուղղակիորեն և առաջին հերթին ձեռնտու են Լոնդոնին, և նա ամեն ինչ անելու է՝ ուկրաինական պատերազմը շարունակելու և ՌԴ-ի ու Իրանի դեմ այստեղ երկրորդ ճակատ բացելու համար»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Ամփոփելով՝ ռազմական փորձագետն ընդծեց՝ Ադրբեջանի՝ հայկական կողմին մեղավոր կարգելու գործողություններն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն ռազմական գործողությունների, սակայն պետք է արձանագրել, որ Ռուսաստանն ու Իրանը դեմ են դրան։

«Վերջին օրերին Ադրբեջանի տարածած ապատեղեկատվություններն իրականում ճնշում են՝ ուժի կիրառմամբ պատերազմ սկսելու։ Չեմ բացառում, որ սա Փաշինյանի վրա ճնշման գործիք է։ Իսկ Փաշինյանը ոչ վաղ անցյալում հայտարարում էր, որ եթե Տավուշում դելիմիտացիա չանենք, ապա պատերազմ կսկսվի։ Հիմա ես կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից նրա վրա գործադրվող ճնշումը նպատակ ունի ստիպել ժամ առաջ կատարել տրված բոլոր խոստումները»,- ամփոփեց Հայկ Նահապետյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը ադրբեջանական ապատեղեկատվության առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշված է, որ սույն թվականի մարտի 16–ից 18–ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները»,- նշված է հերքման տեքստում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վլադիմիր Կարապետյանը համատեղությամբ նշանակվել է նաև Մալթայի և Սան Մարինոյի դեսպան

Հաջորդ գրառումը

Լուսանկար. Առաքելոցը Եվրոպայի ժառանգության 7 ամենավտանգված վայրերի շարքում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025
Իրավունք

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025
Մշակութային

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025
Հաջորդ գրառումը

Լուսանկար. Առաքելոցը Եվրոպայի ժառանգության 7 ամենավտանգված վայրերի շարքում է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու...

ԿարդալDetails

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական