«Ապրիլի 11-ին Լաչինի շրջանի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքի հետևանքով լարվածությունը պահպանվում է»,- ասված է Ադրբեջանի ՊՆ թարմացված հաղորդագրության մեջ։
«Նշված ուղղությամբ տեղակայված մեր ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հակառակ կողմը կրել է զգալի կորուստներ։
Պայմանական պետական սահմանին Հայաստանի զինված ուժերի սադրանքներին ի պատասխան՝ ադրբեջանական բանակի ձեռնարկած միջոցառումների արդյունքում առնվազն 3 հայ զինծառայող է զոհվել, մեծ թվով զինծառայողներ վիրավորվել են. այս փաստը հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Գորիսի շրջանի Տեղ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արմեն Գյոզալյանը։ Հաղորդվում է, որ նա գտնվում է ծանր վիճակում, վիրահատվել է Գորիսի բժշկական կենտրոնում»,-նշվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը ունի զոհեր և վիրավորներ, թե քանիսն են, չի նշում։