«System of a down» աշխարհահռչակ ռոք- խմբի մենակատար Սերժ Թանկյանը հետևում է արցախյան պատերազմի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակումներին ու իր հետևորդներին տեղեկություններ հաղորդում իրականության մասին:
«Կրկին պատերազմական հանցագործություններ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի հայության։ Սա տեղի է ունենում 40 օր շարունակ։ Ադրբեջանի նախագահը կդատապարտվի Հաագայում պատերազմական հանցագործությունների համար»,- գրել է նա։