Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելը թուլամորթություն է, նվաստացուցիչ մեր ժողովրդի համար։ Ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու նրանց, միայն՝ ուժը և վճռականությունը։
▫️«Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով հայ գերիների սպանության կադրերին։
▫️Նա հիշեցրել է, որ այսօր, խոսելով խաղաղության պայմանագրերի մասին, ադրբեջանցիները զուգահեռաբար հոխորտում են, որ հասնելու են մինչև Երևան:
▫️«Ասում են՝ եթե չհամաձայնենք, նորից պատերազմ կսկսեն։ Թո՛ղ համարձակվեն։ Ավելի ճիշտ չէ՞ մարտով մենք պաշտպանենք մեր կանանց, երեխաներին, մեր ապագան, մեր պատիվը, քան թե ոչխարի պես գլուխներս կախ գնանք յաթաղանի տակ։ Ուժի դեմ՝ ուժ, վճռականության դեմ՝ վճռականություն, բանակի դեմ՝ բանակ»,–գրել է նա: