Բալկանյան երեք երկրներում՝ Սերբիայում, Չեռնոգորիայում ու Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է Բելգրադում, հաղորդում է «Թուրան» գործակալությունը։
«Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը կալանավորված է: Նա մեղադրվում է բյուջետային մեծ միջոցների ոչ նպատակային օգտագործման, փողերի յուրացման և այլ իրավախախտումների համար», ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Էլդար Հասանովը օրերս ժամանել էր Բաքու և մասնակցել Ադրբեջանի ու Սերբիայի Անվտանգության խորհուրդների ղեկավարների բանակցություններին, որտեղ նրանք քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության ընթացքում սերբական զենքի օգտագործումը: