Ադրբեջանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջել է ժամանակացույց տրամադրել, թե երբ է իր գրասենյակը Ստեփանակերտից Բաքու տեղափոխելու։
«ԿԽՄԿ գրասենյակը դեռևս ենթակա է ոչ թե Բաքվին, այլ Ժնևին և լոգիստիկ առումով կապված է Երևանի հետ, ցավոք, կոմիտեն չարաշահում է մեր վերաբերմունքը։
Մենք արդեն պաշտոնապես կոչ ենք արել ԿԽՄԿ-ին վերջ տալ Ադրբեջանի ինքնիշխանությանը հակասող այս գործելաոճին և մեզ տրամադրել կոնկրետ ժամանակացույց՝ իր գրասենյակը Բաքու տեղափոխելու համար»,- ասել է Ալիևի օգնականը։