Ադրբեջանը հասկանում է, որ արգելվում է գերիներին առևտրի առարկա դարձնել․ իրավաբան

«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ, որոնքց այսօր ՀՀ-ն վերադարձվել է ադրբեջանական կողմին։
Հիշեցնեմ, որ ադրբեջանում մինչև այս պահը շուրջ 100 գերության մեջ գտնվող անձ կա, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել միջազգային իրավունքի կոպտագույն և շարունակական խախտումներով: 

Գերության մեջ պահող տերություններից յուրաքանչյուրը պարտավոր է կազմել անհապաղ և կատարել հայրենադարձման պլան: Սա բխում է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի Ժնևի կոնվենցիայից 118-րդ հոդվածի պահանջից` ըստ որում անկախ պետությունների միջև փոխհամաձայնությունից այդ հարցի շուրջ:

Առնվազն ինչ կարող է անել Հայաստանը.

– Քրեական գործեր հարուցել պատանդառության հոդվածով, 

– Օգտագործի Ինտերպոլի լծակները նրանց դեմ, ովքեր պատասխանատու են պատանդների համար,

– Կոնվենցիան խախտելու համար հարցը հասցնի ՄԱԿ-ի միջազգային դատարան:

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ այս ճնշումները գործադրվում են, թե «չբանակցվող» միջանցքի և թե այլ զիջումներ կորզելու համատեքստում՝ կարելի է:

Հասկանում է Ադրբեջանը, որ արգելվում է գերիներին առևտրի առարկա դարձնել՝ հասկանում է, սակայն հայկական կողմից չի ստանում բավարար չափով ճնշում ու հակազդեցություն դա չանելու համար:

Հուսամ հայկական կողմը զուտ չի գիտակցել, որ ականապտման քարտեզները շուտով ադրբեջանական տանկերին անարգել հասցնելու են Ստեփանակերտ, հետո՝ Գորիս: