Ադրբեջանում կանխակալ ու զգացմունքային են որակել Իրանի արձագանքը Ադրբեջանից Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներին արտաքսելու որոշմանը։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներին արտաքսելու որոշումը հակասում է բարիդրացիության սկզբունքներին, հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում ապօրինի գործունեությունը չի պայմանավորվում բարիդրացիական հարաբերություններով։
Հաջիզադեն հայտարարել է, որ պատասխան միջոցառումներն Ադրբեջանի տարածքում ապօրինի գործողություններին Վիեննայի կոնվենցիայի շրջանակում են։
Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը միշտ հարևանների հետ հարաբերությունները կառուցում է փոխադարձ սկզբունքների վրա, և երբեք շահագրգռված չի եղել այդ հարաբերությունների խաթարմամբ։
«Ադրբեջանական կողմի ձեռնարկված ադեկվատ միջոցները միշտ պատասխան են եղել սադրիչ և բորբոքող քայլերին»,- ասել է Հաջիզադեն։
Բաքուն «անցանկալի անձ» ճանաչած 4 իրանցուց պահանջել է 48 ժամում լքել Ադրբեջանը