Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան տուժող է ճանաչվել սուտ մատնության առթիվ քննվող քրեական գործով.ՀԵՏՔ

05/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան տուժող է ճանաչվել իր վերաբերյալ սուտ մատնություն կատարելու առթիվ քննվող քրեական գործով։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Էլիբեգովայի փաստաբան Միքայել Շխիմյանը։

Հիշեցնենք, որ այն օրերին, երբ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ու այլ անձինք Gagik Soghomonyan ֆեյսբուքյան օգտատիրոջ գործով բերման էին ենթարկվել, ԱԱԾ է տարվել նաև Էլիբեգովան։

Անդրադառնալով ադրբեջանագետին ԱԱԾ տանելու հանգամանքին՝ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության խորհրդի անդամ Վահե Խանդիլյանն, ով «Ֆեյսբուք»-ում գրանցված է «Ваик Хан (Վահե Խանդիլյան)» անունով, գրառում է կատարել՝ Էլիբեգովային մեղադրելով պետական դավաճանության մեջ: Խանդիլյանի գրառումն արտատպել են որոշ լրատվամիջոցներ, և Էլիբեգովայի նկատմամբ հոդվածների մեկնաբանություններում սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ են հնչել՝ ընդհուպ նրան վառելու վերաբերյալ։ Այս ամենից հետո Էլիբեգովան որոշել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ ԱԱԾ-ում նախապատրաստվել են նյութեր, ինչի արդյունքում որոշում է կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված դեպքի բացակայության (պետական դավաճանություն), ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության սպառնալիք) և 333-րդ (սուտ մատնություն) հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքերով քրեական գործի հարուցումը մերժել։ Այս որոշումը Միքայել Շխիմյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն, և մերժելու մասին որոշումը մասնակիորեն՝ սուտ մատնության մասով՝ վերացվել է և որոշում կայացվել այդ մասով քրեական գործ հարուցել։

Նշենք, որ քրեական գործը, որով Էլիբեկովան տուժող է ճանաչվել, հարուցվել է Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ սուտ մատնությունը, որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։

Գործով նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն տալիս Վահե Խանդիլյանը հայտնել է, թե ինքն Էլիբեգովային չի ճանաչում, նրա դեմ ոչինչ չունի, այլ լրատվամիջոցից է արտատպել Էլիբեգովայի վերաբերյալ վերը նշված տեղեկությունները։ Միքայել Շխիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են համապատասխան ապացույցներ այն մասին, որ Վահե Խանդիլյանը վերը նշված տեղեկությունը տարածել է մի շարք ֆեյսբուքյան խմբերում։

Այս հանգամանքն, ըստ Շխիմյանի, հիմք է տալիս պնդելու, որ Խանդիլյանը շահագրգռվածություն է ունեցել Էլիբեգովայի վերաբերյալ տեղեկությունները տարածելու։

hetq.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետին

Հաջորդ գրառումը

«Սյունիքից հանձնված տարածքներ». Էդգար Էլբակյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Հաջորդ գրառումը

«Սյունիքից հանձնված տարածքներ». Էդգար Էլբակյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական