ՀՀ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմիններն աշխատել են փայլուն, և Հայաստանում նոր հոկտեմբերի 27 տեղի չի ունեցել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած կալնավորումներին:
Ըստ նրա՝ բոլոր հանցավոր խմբավորումներին, որոնք հեղաշրջում են պլանավորում, պետք է օրենքի ամբողջ խստությամբ չեզոքացնել և նստեցնել Նաիրի Հունանյանի կողքը, որովհետև նրանք Հունանյանից ոչնչով չեն տարբերվում։
«Էդ ստահակը մեր ժողովրդին անասո՞ւն էր անվանել։ Էդ ստահակները, էդ սրբապիղծները մեր ժողովրդին լավ չեն ճանաչում, որովհետև նա, ով իմ ժողովրդին ասում է «անասուն», իր դեմքը պատռվել է»,- ասաց Պապոյանը։





