Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԱԾ-ն իրավասու չէ լրատվամիջոցից պահանջել բացահայտել ինֆորմացիայի աղբյուրը. Թագուհի Թովմասյան

01/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԱԾ-ն լրատվամիջոցին աղբյուր բացահայտելու պահանջ ներկայացնելու իրավասություն չունի, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով ԱԱԾ-ից «Փաստինֆո»-ի խմբագրություն ուղարկված գրությանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր «Փաստինֆո»-ի էլհասցեին ստացել է ԱԱԾ-ից գրություն` քննչական դեպարտամենտի բաժնի պետ Եղոյանի ստորագրությամբ, որով լրատվամիջոցին ամիսներ առաջ հրապարակված նյութի աղբյուրը բացահայտելու «խնդրանք-առաջարկ է» ներկայացվել:

ԱԱԾ-ին հետաքրքրել է «Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի գործով իրավական փոխօգնության միջնորդությունը՝ մեղսագրվող մեղադրանքը որակելով քաղաքական» վերտառությամբ 2021 թվականի մարտի 22-ին հրապարկված նյութը։

Այս հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Հայաստանի իշխանությունները դիմել էին Շվեյցարիային՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործերով կալանավորված նախկին պաշտոնյաների՝ Ռ. Քոչարյանի, Յու. Խաչատուրովի եւ Մ. Հարությունյանի բանկային հաշիվների մասին եւ դրանց վրա արգելանք դնել՝ պատճառաբանելով, թե հնարավոր է նրանք Շվեյցարիայում հաշիվներ ունենան` առանց բանկային հաշիվներ մատնանշելու: Այս միջնորդությանը Շվեյցարիայի իշխանությունները շատ կտրուկ էին արձագանքել։ «Ըստ շվեյցարական իրավունքի՝ շվեյցարական իշխանությունները չեն կարող բավարարել փոխօգնության հայցը, եթե այն վերաբերում է այնպիսի իրավախախտմանը, որը պահանջող կողմի համար հանդիսանում է քաղաքական կամ դրան հարակից իրավախախտում»,- նշված է փոխօգնության միջնորդությանն ի պատասխան Շվեյցարիայի իշխանությունների պատասխանում։

ԱԱԾ-ն ամիսներ անց որոշել է պարզել, թե որտեղից «Փաստինֆո»-ին այդ տեղեկատվությունը ու գրություն ուղարկել խմբագրություն՝ նպատակ ունենալով պարզել ինֆորմացիայի աղբյուրը, իբր, դա իրենց պետք է բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար՝ առանց նշելու, թե ինչն են քննում։

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Թագուհի Թովմասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստեց, որ ԱԱԾ-ն լրատվամիջոցին աղբյուր բացահայտելու պահանջ ներկայացնելու իրավասություն չունի, դա պետք է լինի միայն դատարանի վճռով և պետք է ապացուցվի, որ այդ հանցագործության բացահայտման համար մնացած բոլոր մեթոդները սպառված են, մնացել է միայն լրագրողական աղբյուրը:

«Գոյություն ունի ողջամիտ ժամկետ լրատվամիջոցից պարզաբանում, հերքում պահանջելու, այս դեպքում պատշաճ ժամկետը չի պահպանվել: ԱԱԾ-ն իրավունք չունի լրատվամիջոցից պահանջել նյութի աղբյուրը բացահայտել, աղբյուր բացահայտելու միակ եղանակը դռնփակ դատական նիստն է, այն դեպքում, երբ խոսքը վերաբերվում է առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության բացահայտմանը, երբ գործը բացահայտելու բոլոր օղակները սպառված են և միայն լրատվամիջոցի աղբյուրը կարող է օգնել գործի բացահայտմանը: Ես կարծում եմ, մենք գործ չունենք այս իրավիճակի հետ, հետևաբար սա կամայական մոտեցում է, իսկ լրատվամիջոցն ազատ է պահպանելու իր աղբյուրի գաղտնիությունը և որևէ դեպքում չբացահայտել աղբյուրը»,-ասաց Թովմասյանը:

Վստահաբար ԱԱԾ-ն եւս գիտակցում է, որ աղբյուր բացահայտելու իր խնդրանքն իրավաչափ չէ, հետեւաբար այն կարծես բոլորովին այլ նպատակ էր հետապնդում։ ԱԱԾ-ն եւս ներգրավվել է լրատվամիջոցներին ճնշելու անպատվաբեր գործի՞ն՝ մեր դիտարկմանն ի պատասխան Թ.Թովմասյանը նկատեց. «Եթե մենք նայում ենք զուգադիպությունները, ապա իրավունք ունենք մտածելու, որ սա ճնշման հերթական դրսևորումն է: Ես չեմ ուզում հավատալ, որ ԱԱԾ-ն մասնակցություն ունի սրան, քանի որ ԱԱԾ-ի գործառույթը միանգամայն այլ է, քան լրատվամիջոցին ճնշելը, հուսամ, որ սա ընդամենը որևէ քննիչի ինքնագործունեություն է, որն արագ կհասկանա, որ պետք չէ նման քայլ անել»,-ասել է Թագուհի Թովմասյանը:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժողովրդավարության անվան տակ՝ ժողովրդավարության հետընթաց. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Պատմությունը շատ դրվագներ ունի խելահեղ դիմադրությունների, անհույս թվացող իրավիճակներում ռազմական հանճարի շնորհիվ պատերազմի ելքի փոփոխման մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս վարքը չի համապատասխանում բանակ ունեցող երկրի գլխավոր հրամանատարի վարքին. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025
Նորություններ

Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը. Հակոկոռուպցիոն կոմիտե

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

21/10/2025
Նորություններ

Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում․ Նրան չեն տրամադրել սնունդ․ փաստաբան

21/10/2025
Հաջորդ գրառումը

Պատմությունը շատ դրվագներ ունի խելահեղ դիմադրությունների, անհույս թվացող իրավիճակներում ռազմական հանճարի շնորհիվ պատերազմի ելքի փոփոխման մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս վարքը չի համապատասխանում բանակ ունեցող երկրի գլխավոր հրամանատարի վարքին. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025

Հետո էինք հասկանալու, որ հինգ տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին արված հայտարարությունը՝ Հասարակական պատասխանատվության տեղափոխում է դեպի...

ԿարդալDetails

Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը. Հակոկոռուպցիոն կոմիտե

21/10/2025

Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

21/10/2025

Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում․ Նրան չեն տրամադրել սնունդ․ փաստաբան

21/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 21.10.2025

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական