Ամերիկյան ավտոարտադրող «Tesla»-ն հետ է կանչել մոտ 16 հազար ավտոմեքենա: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ հետ են կաչվել 2021-2023 թթ. արտադրված «Model S»եւ «Model X» մոդելի ավտոմեքենաները:
Ընկերությունից տեղեկացնում են, որ հետկանչի պատճառն ամրագոտիներն են: «Մեքենայի առջեւի նստատեղերի ամրագոտիները, հնարավոր է, չպահեն մարդկանց, ինչն էլ վթարի ժամանակ վնասվածքներ ստանալու պատճառ կարող է դառնալ»,- մեկնաբանել են «Tesla»-ից:
Ընկերությունից տեղեկացրել են նաեւ, որ վերոնշյալ երկու մոդելի ավտոմեքենա ունեցողները մինչեւ 2023-ի սեպտեմբերի 12-ը կարող են մոտենալ ընկերության գրասենյակ։ Եվ եթե տեխզննում անցնելուց հետո պարզվի՝ ամրագոտու հետ կապված խնդիր կա, ընկերությունը կփոխհատուցի դրանից առաջ եկած բոլոր ծխասերը:
Ս.Վ.