Խաղը, որը կոչվում է Maroon Berets 2030 (Կարմիր բերետներ 2030), մշակվել է Մեծ Բրիտանիայում գործող Crescent Games-ի կողմից: Ըստ խաղի սյուժեի՝ խաղացողը 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված թուրք զինվորի որդին է։ Նա ղեկավարում է «հատուկ գործողությունները»՝ ոչնչացնելու «հայ ուլտրաազգայնականներին», բնականաբար, ներխուժելով հայկական տարածք։
Հատկանշական է, որ խաղը թույլ է տալիս կրակել նաև գերի ընկած հայ զինվորականներին։