Ամերիկյան SpaceX ավիատիեզերական ընկերության Starship տիեզերանավն ու հրթիռը պայթել են 8-րդ փորձնական թռիչքի ժամանակ՝ արձակվելուց 10 րոպե անց, հայտնում է fox35orlando.com-ը:
Պայթյունի հետևանքով այրվող բեկորները նկատվել են գիշերային երկնքում, Ֆլորիդայի մի քանի օդանավակայաններում աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, իշխանությունները հետաքննություն են սկսել:
Աղբյուրը նշում է, որ Starship-ը նույն ճակատագրին է արժանացել նաև հունվարին 7-րդ փորձնական թռիչքի ժամանակ: