Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի նազալ տարբերակի նախակլինիկական փորձարկումներն ավարտվել են, և մշակողները պատրաստվում են կլինիկական փորձարկումներին։ Այս մասին հայտարարել է Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ փորձարկումները պետք է «անցնեն ամբողջական ծրագրով», այսինքն`կլինիկական փորձարկումների առաջին, երկրորդ և երրորդ փուլերով: Փորձարկումները կարժենան մոտ 400 միլիոն ռուբլի:
Գինցբուրգը հայտնել է, որ նազալ պատվաստանյութը «Սպուտնիկ V»-ի երկրորդ բաղադրիչն է: Նա ակնկալում է, որ այս հետազոտությունների անցկացումը կֆինանսավորեն մայրաքաղաքի իշխանությունները։



