Հայաստանում առկա «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար չափաբաժինը կօգտագործվի 18-ից 55 տարեկան առողջապահական աշխատողների, քրոնիկ հիվանդների, սոցիալական հաստատությունների բնակիչների և աշխատակիցների պատվաստման համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
55 տարեկանից բարձր քաղաքացիները պատվաստվելու են AstraZeneca պատվաստանյութով:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության հետ «Սպուտնիկ V»-ի արտադրության համար:








