Pfizer-ն իր պատվաստանյութի համար ավելի բարձր վճար է պահանջում, քան ի սկզբանե համաձայնեցված էր: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Dagens Nyheter թերթը:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կարելի է մեկ փաթեթն օգտագործել հինգի փոխարեն վեց ներարկումների համար, արտադրող ընկերությունը բարձրացրել է իր մեկ չափաբաժնի արժեքը: Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, դա արվել է առանց Եվրոհանձնաժողովի համաձայնության:




