Հունգարիայի իշխանությունները հայտարարել են նոր կորոնավիրուսի դեմ ռուսական և չինական պատվաստանյութեր գնելու պայմանագրերի մասին: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է հունգարական MTI գործակալությունը: Պայմանագրերը Ֆեյսբուքում տեղադրել է Հունգարիայի վարչապետի կանցլերի ղեկավար Գերգեյ Գույաշը:
Փաստաթղթի համաձայն, ռուսական «Սպուտնիկ V» պատրաստուկի երկու բաղադրիչների չափաբաժինն արժե 19,99 դոլար (€ 16,71), իսկ Sinopharm չինական դեղագործական ընկերության չափաբաժինը՝ միջնորդի միջոցով, արժե 30 եվրո և 5% ԱԱՀ՝ հօգուտ պետության: