Իրանում արտադրվել է Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութի փորձնական խմբաքանակ, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը:
«Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը և Actoverco-ն՝ Իրանի առաջատար դեղագործական ընկերություններից մեկը, հայտարարում են երկրում Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութի փորձնական խմբաքանակի արտադրության մասին: Իրանը դարձել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Սպուտնիկ V պատվաստանյութ արտադրող առաջին պետությունը: Իրանում արտադրված պատվաստանյութը կօգտագործվի Իրանում պատվաստումների ազգային ծրագրի իրականացման համար», ասված է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հաղորդագրության մեջ: