Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Forbes. Աշխարհի միլիարդատերերը – 2021թ.

08/04/2021
- Միջազգային, Սոցիալական, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամերիկյան Forbes ամսագիրը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենահարուստների ցուցակը։ 2021թ.-ի ցուցակում տեղ է գտել 2755 միլիարդատեր, 2020թ.-ի համեմատ միլիարդատերերի թիվն աճել է 660-ով։ Բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմել է 13.1 տրլն դոլար, ինչը 5.1 տրլն դոլարով ավել է 2020թ.-ից։

Ցուցակում ընդգրկված է 724 ամերիկացի միլիարդատեր, չինացիների թիվը 698 է, իսկ հայեր թիվը 9 է։

Ինչպես և նախորդ 4 տարում, ցուցակը գլխավորում է Amazon առևտրային հարթակի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունն աճել է 64 մլրդ դոլարով և կազմել 177 մլրդ դոլար։

Երկրորդ հորիզոնականում Tesla-յի հիմնադիր Իլոն Մասքն է, որի կարողությունն ճալե է 126.4 մլրդ դոլարով և կազմել 151 մլրդ դոլար։

LVHM սեփականատեր Բեռնար Առնոն երրորդն է, նրա կարողությունն աճել է 74 մլրդ դոլարով և կազմել 150 մլրդ դոլար։

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը չորրորդն է, նրա կարողությունն աճել է 26 մլրդ դոլարով և կազմել 124 մլրդ դոլար։

5-րդ տեղում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է, որի կարողությունն աճել է 42.3 մլրդ դոլարով և կազմել 97 մլրդ դոլար։

Աշխարհի ամենահայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը յոթերորդն է, նրա կարողությունն աճել է 28.5 մլրդ դոլարով և կազմել 96 մլրդ դոլար։

Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը 7-րդ հորիզոնականում է, նրա կարողությունն աճել է 34 մլրդ դոլարով և կազմել 93 մլրդ դոլար։

Ութերորդ հորիզոնականում Google-ի համահիմնադիր Լարի Փեյջն է, որի կարողությունն աճել է 40.6 մլրդ դոլարով և կազմել 91.5 մլրդ դոլար։

Իններորդ տեղում Google-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Բրինն է, որի կարողությունն աճել է 39.9 մլրդ դոլարով և կազմել 89 մլրդ դոլար։

Տասնյակը եզրափակում է հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին է, որի կարողությունն աճել է 47.7 մլրդ դոլարով և կազմել 84.5 մլրդ դոլար։

Միլիարդատերերի կարողությունների կտրուկ աճը պատահական չէ։ 2020թ. մարտին կորոնավիրուսի բռնկման պատճառով տեղի ունեցած բորսայական անկման հետևանքով միլիարդատերերի բացարձակ մեծամասնության կարողությունները կտրուկ նվազել էին։

B24.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի ուսապարկ բռնողը պաշտոն է ստացել. 168.am

Հաջորդ գրառումը

«Մենք մխրճվելու ենք մի ճահճի մեջ, որտեղից դուրս գալու որևէ հեռանկար ու հույս չի լինելու»․ տնտեսագետ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

02/12/2025
Միջազգային

Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը, սա բացառապես նրա պատերազմն է. Զելենսկի

01/12/2025
Միջազգային

Հաջիևը նշել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում Բաքուն կշարունակի Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները

01/12/2025
Միջազգային

Զելենսկին երկուշաբթի Փարիզում կհանդիպի Մակրոնի հետ

29/11/2025
Հաջորդ գրառումը

«Մենք մխրճվելու ենք մի ճահճի մեջ, որտեղից դուրս գալու որևէ հեռանկար ու հույս չի լինելու»․ տնտեսագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական