Գերմանական BioNTech ընկերությունը, որն իր ամերիկյան գործընկեր Pfizer–ի հետ համատեղ պատրաստել է Comirnaty պատվաստանյութը, ստեղծել է հատուկ պատրաստուկ կորոնավիրուսի դելտա շտամի դեմ: Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով ընկերությունների հայտարարությունը:
«Ընկերությունները կմշակեն BioNTech-Pfizer կորոնավիրուսային պատվաստանյութի նորացված տարբերակը, որը նաև արդյունավետ կլինի դելտա տարբերակի դեմ», ասված է ընկերությունների հայտարարության մեջ: Նշվում է, որ մՌՆԹ պատվաստանյութի առաջին խմբաքանակը փորձարկման համար արտադրվել է Մայնցի (Գերմանիա) BioNTech գործարանում: