Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ժողովուրդը մենք ենք և մենք դեմ ենք»․ Ռուսաստանի հայ համայնքի բողոքի ակցիան Փաշինյանի այցի դեմ

11/01/2021
- Սոցիալական, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդը մենք ենք և մենք դեմ ենք»․ այս բովանդակությամբ պաստառներով Ռուսաստանի Դաշնության հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի և նախատեսվող փաստաթղթի ստորագրման դեմ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Ներսես Ներսեսյանն ասաց, որ փակցրել են պաստառը, որով հայտնում են, որ ռուսահայ համայնքը նույնպես ժողովուրդ է և իրենք դեմ են բոլոր այն հակահայկական որոշումներին, որի տակ հնարավոր է ստորագրի և ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

«Նիկոլ Փաշինյանը իր կառավարման առաջին իսկ օրից մեզ տվել է բազմաթիվ հույսեր՝ համախմբելու մեզ, բայց, փոխանակ մեզ տանելու դեպի զարգացում, 2,5-3 տարվա մեջ որևէ խոստում այդպես էլ կյանքի չկոչեց, որևէ խոստում իրականություն չդարձրեց։ Ընդհակառակը, այսօր մենք ունենք փլատակներ, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, հարյուր հազարավոր դժբախտացած, դռնեդուռ ընկած հայություն, ողնաշարը կոտրված Սփյուռք և մի հասարակություն, որը, ցավոք սրտի, հիվանդացել է պառակտման, ատելության հիվանդությամբ»,-ասաց Ներսես Ներսեսյանը։

Նա նշեց, որ հայ համայնքների ներկայացուցիչներն այսօր ամբողջ աշխարհում նմանատիպ ակցիաներով ուզում են գոնե վերականգնման իրավունքը թողնել ապագային՝ թողնել համախմբումից հետո, ոտքի կանգնելուց հետո, որ այդ էջը անշրջելի դարձած չլինի։

«Այո՛, ժողովուրդը միայն «հպարտ» կոչված այն մասսան չէ, ով, չհասկանալով, ոգևորեց, թև տվեց, որպեսզի այս ապազգային իշխանությունը անի այն, ինչը չէր հաջողվի որևէ մեկին՝ ո՛չ դրսի, ո՛չ ներսի, ո՛չ վերևի, ո՛չ ներքևի, որևէ մեկին չէր հաջողվի առանց ժողովրդի մեծ աջակցության։ Եվ այդ ժողովրդի աջակցությամբ այսօր Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի աթոռին․․․ բայց արդյո՞ք դա է ժողովուրդը, ո՛չ, ժողովուրդ, այդ ֆեյքերի կեղծ պատկերը չէ ժողովուրդը»,-ասաց Ներսես Ներսեսյանը։  

Նա հույս հայտնեց, որ իրական ժողովուրդը ոտքի կկանգնի, կհամախմբվի և միասին հետ կբերենք այն ամենը, ինչ հնարավոր է հետ բերել առաջիկայում։

Հիշեցնենք, որ իշխող ռեժիմը, սարսափահար լինելով քաղաքացիների զայրույթից,  վաղ առավոտյան, ժամը 6:00-ից սկսած, ճանապարհային ոստիկանության մոտ 70 մեքենայի,  ոստիկանության զորքերի մոտ 3.000 ներկայացուցչի,  ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ն համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի և այլնի միջոցով ապահովել է Նիկոլ Փաշինյանի՝ օդանավակայան հասնելը և դեպի Մոսկվա ուղևորվելը:

Արդյունքում՝ Փաշինյանի ավտոշարասյունը քաղաքացիների սուլոցների, ավտոմեքենաների ձայնային ազդանշանների, այն է՝ «ամոթանքի և նսեմացման լծի» տակով ճողոպրել է օդանավակայան: 

Ակցիայի ավարտին մասնակիցները հայտարարել են, որ, եթե Մոսկվայում ստորագրվի մի պայմանագիր, որը Հայաստանի և հայության շահերին դեմ է, Փաշինյանի համար փակ են լինելու ոչ թե փողոցները, այլ ամբողջ Հայաստանի երկինքը, նա այլևս չի վերադառնալու Հայաստան:

https://youtu.be/KD9v9cw_Xuo
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ ՕՏՈՒ ինքնաթիռները 2021 թվականի առաջին հարվածներն են հասցրել գրոհայիններին Սիրիայում

Հաջորդ գրառումը

Ալիևը նույնպես ժամանել է Մոսկվա. տեսանյութ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

06/05/2026
Տեսադարան

Պարզվեց՝ Ռոբերտա Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով անգամ Ալիևի մոտ «պու» չհանեց՝ ի պաշտպանություն հայկակակնության և հայություն. Աշոտյան

05/05/2026
Նորություններ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ Երևանում. ուղիղ

04/05/2026
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026
Հաջորդ գրառումը

Ալիևը նույնպես ժամանել է Մոսկվա. տեսանյութ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական