Վրաստանում հասարակական տրանսպորտը երկուշաբթի օրվանից դադարել է գործել: Համապատասխան որոշումը կայացրել է երկրի Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը: Այս միջոցը կգործի մինչև մայիսի 12-ը։
Կառավարությունը նշել է, որ պետք է սահմանափակումներ մտցնել վարակի տարածման դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: Ինչպես ՏԱՍՍ-ին բացատրել են Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից, արգելքը չի ազդի տաքսիների ու միջքաղաքային փոխադրումների վրա:
Բացի դրանից, իշխանությունների որոշմամբ, մայիսի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում բոլոր օրերը հայտարարվել են հանգստյան օրեր: Մասնավոր և պետական հաստատությունների աշխատակիցներին խրախուսել են հեռակա աշխատել: