Չեխիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «լամբդա» շտամի առաջին դեպքը: Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության համակարգի մաս կազմող գրիպի և շնչառական վիրուսային հիվանդությունների ազգային գնահատման լաբորատորիան:
«Լաբորատոր հետազոտությունների արդյունքները հաստատել են Պերուում գերակշռող կորոնավիրուսի վտանգավոր «լամբդա» շտամի՝ Չեխիայում հայտնվելու առաջին դեպքը», ասվում է զեկույցում:
Բացի դրանից, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի Դելտա շտամով վարակվելու 120 դեպք, հայտնում է ՏԱՍՍ-ը: