Իրանն առաջիկա օրերին ռուսական կողմի հետ համաձայնագիր կստորագրի «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման վերաբերյալ: Այդ մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բանակցություններ ենք սկսել Ռուսաստանի հետ: Հուսով եմ, որ այսօր կամ վաղը համաձայնագիր կստորագրվի», – ասել է նա։
Առաքումները կարող են իրականացվել երեք ամսվա ընթացքում:



