Իսրայելը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ երկրի բնակիչների կեսից ավելին պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր հաշվարկները, որոնք հիմնված են պաշտոնական տվյալների և լրատվամիջոցների տեղեկատվության վրա:
Իսրայելում, որտեղ ապրում է 8,9 միլիոն մարդ, պատվաստվել է 5,54 միլիոն քաղաքացի կամ բնակչության 62,42%-ը:
Պատվաստված բնակչության թվով երկրորդ տեղն է գրավել Արաբական Միացյալ Էմիրությունները (44,79%), երրորդը՝ Սեյշելյան կղզիները (40,49%):