Ամբողջ աշխարհում իրականացված կորոնավիրուսային պատվաստումների թիվը գերազանցել է 5 միլիարդը: Ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների՝ հիմնված իշխանությունների պաշտոնական հայտարարությունների և լրատվամիջոցների վիճակագրության վրա, դրանց կեսը բաժին է հասնում երկու երկրների՝ Չինաստանին (1,96 միլիարդ) և Հնդկաստանին (0,59 միլիարդ):
Այս պահի դրությամբ աշխարհում կատարվել է 5,002 միլիարդ պատվաստում կորոնավիրուսի դեմ: Դեռևս հնարավոր չէ որոշել, թե մոլորակի վրա քանի մարդ է ավարտել պատվաստման ամբողջական ընթացքը, քանի որ շատ երկրներ հայտնում են միայն COVID-19 պատվաստանյութերի հավաստագրված չափաքանակների և տրված պատվաստումների քանակի մասին:
Միացյալ Նահանգներում, որը երրորդ տեղում է ներարկված չափաբաժինների քանակով (ավելի քան 0,36 միլիարդ), 12 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակիչների 71%-ը (ավելի քան 200 միլիոն ամերիկացի) ներկա դրությամբ ստացել է առնվազն մեկ դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութ: Երկրի նախագահ Ջո Բայդենի կարծիքով՝ դա փրկել է ավելի քան 100 հազար մարդու կյանք: