ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը (FDA) Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութերի հրահանգներին ավելացրել է սրտի հազվադեպ բորբոքային հիվանդությունների նախազգուշացում: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Reuters-ը:
Կարգավորիչը ներառել է նախազգուշացում այս ընկերությունների պատրաստուկներով պատվաստումից հետո միոկարդիտի և պերիկարդիտների առաջացման մասին: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) տեղեկացրել է, որ պատվաստանյութերով պայմանավորված սրտի բորբոքում ունեցող հիվանդները հիմնականում ապաքինվում են և լավ են զգում: